-
11.07.2012|
17:49
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Ժակ Ֆորին (Ֆրանսիա):
-
11.07.2012|
15:51
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:
-
11.07.2012|
15:29
Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր և անցկացվեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:
-
11.07.2012|
14:09
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
-
11.07.2012|
12:28
Հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) 2011-2012 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը։
-
11.07.2012|
12:22
Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
-
11.07.2012|
12:19
Մաշտոցի պուրակում սահմանադրականության միամսյակի միջոցառումների շրջանակներում անց են կացվում հարցումներ Ֆեսյբուք սոցիալական ցանցում:
-
11.07.2012|
12:16
Հուլիսի 8-ին Լոձի վոյեվոդության Սիերաձ քաղաքի Բոլոր Սրբերի տաճարին կից գործող կաթոլիկ տանը Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Վատիկանի կոնգրեգացիայի կաթոլիկ կրթության ու քարոզչության հարցերով պատասխանատու, Հռոմի պապի պատվիրակ, կարդինալ Զենոն Գրոխոլևսկու պատվո հովանավորության ներքո տեղի ունեցավ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. քարերը վերապրում են մարդկանց» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
-
10.07.2012|
12:59
Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:
-
09.07.2012|
12:06
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում:
˜Ã¢â€šÂ¬ Ă…Âş/1380225551" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">
|